Վեհափառ Հայրապետը և Վազգեն Մանուկյանն անդրադա...

Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում դեկտեմբերի 13-ին ընդունել է խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցություններից կազմված շարժման` վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանին:

Ինչպես տեղեկանում ենք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց հայրենիքում տիրող իրավիճակին, առկա մարտահրավերներին։