Վազգեն Հարությունյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար: Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը:
«Առաջարկում եմ շնորհավորել պարոն Վազգեն Հարությունյանին։ Նա նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար։ Պարոն Հարությունյան, շնորհավորում ենք Ձեզ տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի դերը ստանձնելու կապակցությամբ»,- ասաց Ավինյանը։



