Վայոց ձորի մարզի Սարավան գյուղում օգոստոսի 27...

Օգոստոսի 29-ին, ժամը 08:30-ին Վայոց ձորի մարզի Սարավան գյուղում բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և մեկ մարտական հաշվարկ:

Այրվում է մոտ 6.5 հա անտառածածկ տարածք:

Ժամը 10:00-ի դրությամբ հրդեհի ակտիվ օջախներ չկան:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 23 հրշեջ-փրկարար, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 18 փրկարար, ՊՆ թիվ N զորամասի 15 զինծառայող, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Վայոց ձորի մարզի անտառտնտեսության մասնաճյուղի 10 աշխատակից, Բնության համաշխարհային հիմնադրամի 3 աշխատակից:

Հիշեցնենք, որ ս.թ. օգոստոսի 27-ին, ժամը 11:59-ին հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզի Սարավան գյուղի անտառածածկ տարածքում:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Օգոստոսի 28-ին, ժամը 06:30-ին Վայոց ձորի մարզի Սարավան գյուղում բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երեք օպերատիվ խումբ և երեք մարտական հաշվարկ:

Ժամը 11:30-ի դրությամբ այրվում է մոտ 6.5 հա անտառածածկ տարածք:

Ժամը 12:25-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 21 փրկարար, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 18 փրկարար, ՊՆ թիվ N զորամասից 15 զինծառայող, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մարզային անտառտնտեսության մասնաճյուղից 10 աշխատակից, «Լիդիան Արմենիա» երկրաբանահետախուզական կազմակերպությունից 2 ջրատար, 1 ջրցան մեքենա (12 տոննա) և ԱԻՆ-ում վերապատրաստում անցած Լիդիան Արմենիա կազմակերպության արագ արձագանքման խումբը:

Ժամը 19:50-ին հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են. սահմանվել է հերթապահություն:

Օգոստոսի 27-ին, ժամը 11:59-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Սարավան գյուղում այրվում է անտառածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ:

Ժամը 17:51-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 4 մարտական հաշվարկ, երկու օպերատիվ խումբ, 31 փրկարար ծառայող, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 18 փրկարար, Հայանտառ ՊՈԱԿ-ի անտառտնտեսության մասնաճյուղից 18 աշխատակից, ՊՆ N զորամասից 15 զինծառայող և 5 քաղաքացի:

Ժամը 21:41-ին հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են. սահմանվել է հերթապահություն: