Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վաղը՝ ապրիլի 10-ին, աշխատանքային այցով մեկնելու է Թուրքիա: Այցի շրջանակում նախատեսվում է հանդիպում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Ուկրաինայի նախագահի աշխատակազմից:
Իսկ թուրքական «Անադոլու» գործակալությունը, հղում անելով Թուրքիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցչին, հայտնում է, որ Զելենսկու և Էրդողանի հանդիպումը կայանալու է առավոտյան 9-ին՝ ուկրաինա-թուրքական ռազմավարական խորհրդի շրջանակում:
Երկու երկրների նախագահները քննարկելու են անվտանգային ոլորտին, ազատ առևտրին և զբոսաշրջությանը վերաբերող հարցեր:



