«Վաղը պետք է որոշվի՝ Ալիևի ասածն ինչքան հիմնա...

ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահի խոսքով՝ պետության ուժեղացումը, անվտանգային համակարգի ուժեղացումը, այսինքն, այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, պետք է ստիպի Ադրբեջանին՝ դուրս գալ օկուպացրած տարածքներից։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Անդրանիկ Քոչարյանը։

«Ամեն օր պետք է արթնանալ և կատարել այն խնդիրները, որը մեր երկրի անվտանգությունն ուժեղացնում է»,- ասաց Անդրանիկ Քոչարյանն՝ ընդգծելով, որ վաղը պետք է որոշվի՝ Ալիևի ասածն ինչքան հիմնավոր կլինի։ Հանձնաժողովի նախագահը հիշեցրեց, որ 1994-ից հետո Ադրբեջանը գլուխը կախ լուծեց այն խնդիրները, որոնք մենք բաց թողեցինք տեսադաշտից։ 

Ըստ Քոչարյանի՝ նախ և առաջ պետք է խաղաղ ճանապարհով փորձել դուրս բերել Ադրբեջանի զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքներից։