![Վաղը Լիտվան, Լատվիան և Էստոնիան ընդմիշտ կանջա...](/imgs/posts/medium/2025/02/93f3223.png)
Վաղը Լիտվան, Լատվիան և Էստոնիան ընդմիշտ կանջատվեն ռուսական էլեկտրացանցից, X սոցիալական ցանցում գրել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Կայա Կալլասը:
«Ռուսաստանն այլևս չի կարողանա էներգետիկ ռեսուրսներն օգտագործել որպես շանտաժի զենք. սա Եվրոպայի ազատության և միասնության հաղթանակ է»,- գրել է Կալլասը։
Հիշեցնենք, որ մերձբալթյան երկրները՝ Էստոնիան, Լատվիան և Լիտվան գալիք հանգստյան օրերին կանջատվեն հարևան Ռուսաստանի և Բելառուսի էլեկտրացանցից և կմիանան ԵՄ ցանցին։
«Սա ֆիզիկական անջատում է Ռուսաստանի և Բելառուսի էներգետիկ համակարգից մեր կախվածության վերջին տարրից», - ասել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան Associated Press-ին:
Associated Press-ը գրում է նաև, որ նավթով ու գազով հարուստ Ռուսաստանի հետ էներգետիկ կապերի խզումը խորհրդանշական նշանակություն ունեցող փաստ է։