Վաղը ՀՀ քաղաքացիների համար արգելոց-թանգարաննե...

ՀՀ քաղաքացիների համար յուրաքանչյուր  ամսվա վերջին շաբաթ օրը (այս ամիս՝ սեպտեմբերի 24) արգելոց-թանգարաններ մուտքն ազատ է։ Այս մասին հիշեցնում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը՝ ներկայացնելով արգելոց–թանգարանների ցանկը.

«Գառնի» պատմամշակութային արգելոց–թանգարան,

«Զվարթնոց» պատմամշակութային  արգելոց–թանգարան,

«Մեծամոր» պատմահնագիտական  արգելոց–թանգարան,

«Ամբերդ  ամրոց» պատմամշակութային  արգելոց,

«Լոռի  բերդ» քաղաքատեղի»  պատմամշակութային  արգելոց,

«Բջնի ամրոց» պատմամշակութային  արգելոց,

«Զորաց քարեր» պատմամշակութային  արգելոց։