Վաղարշապատում վարչական ռեսուրսի բացահայտ կիրա...

Լրագրող Լիա Սարգսյանը գրել է․

«Վաղարշապատում վարչական ռեսուրսի բացահայտ կիրառում. ՔՊ-ի քարոզարշավը սկսվեց օրենքի խախտմամբ
Վաղարշապատում այսօր մեկնարկել է համայնքապետի ընտրությունների քարոզարշավը, և հենց առաջին օրը իշխող ուժը գործի է դրել վարչական ռեսուրսը։
«Իշխանություն» լրատվականի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են քաղաքապետարանի բարեկարգման բաժնի աշխատակիցները, ծառայողական մեքենայով և աշխատանքային ժամին փակցնում ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի քարոզչական պաստառները, ընդ որում դրանք տեղադրվում են արգելված վայրերում՝ բազմաբնակարան շենքերի պատերին։
ՀՀ ընտրական օրենսգրքի 23-րդ հոդվածը հստակ արգելում է պետական ու համայնքային կառույցների աշխատակիցների մասնակցությունը քարոզչությանը՝ պաշտոնեական դիրքից օգտվելով։
Փաստացի, քաղաքապետարանի աշխատողները, որոնք վարձատրվում են հարկատուների հաշվին, քաղաքը բարեկարգելու փոխարեն զբաղված են կուսակցական քարոզչությամբ»։