Վաղարշապատում սկսվել են խուզարկություններ ու...

Այսօր վաղ առավոտից բռնաճնշումներ են սկսվել Վաղարշապատի ընդդիմադիր հայացքներ ունեցող տարբեր անձանց նկատմամբ: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Վաղարշապատի ավագանու «Հաղթանակ» խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Մինչ այս պահը տեղի են ունենում խուզարկություններ և ձերբակալություններ:

Մեր տեղեկություններով այս պահին ձերբակալված է 5 անձ:

քպ-ականների վախերը Վաղարշապատից դեռ չեն անցել»։