
Կառավարությունն Արմավիրի մարզի Վաղարշապատ և Խոյ համայնքները միավորելու որոշում ընդունեց՝ դրանց կազմում ընդգրկված 19 բնակավայրերով։
Կառավարության հունիսի 20-ի նիստում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրեց համապատասխան օրենսդրական փոփոխությունների նախագիծը։
Նախարարի խոսքով՝ այս քայլը մաս է կազմում վարչատարածքային բարեփոխումների գործընթացի շարունակականության, որի հաջորդ փուլը լինելու է լիազորությունների ապակենտրոնացումը։
«Նախագծով նախատեսվում է միավորող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները դադարեցնել և սահմանել ժամկետներ՝ միավորված համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ստանձնման համար։
Նոր ձևավորվող Վաղարշապատ համայնքում ավագանու ընտրությունները նախատեսվում է անցկացնել 2025 թվականի նոյեմբերի 16-ին»,- ասաց Խուդաթյանը։