Վաղարշապատում իրականացվում են խուզարկությունն...

Վաղարշապատում այսօր առավոտից խուզարկություններ են իրականացվում, կան ձերբակալվածներ, գործը Քննչական կոմիտեի տիրույթում է, հայտնում են Քննչական կոմիտեից:

Ավելի վաղ Վաղարշապատի ավագանու «Հաղթանակ» խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը գրել էր, որ այսօր վաղ առավոտից բռնաճնշումներ են սկսվել Վաղարշապատի ընդդիմադիր հայացքներ ունեցող տարբեր անձանց նկատմամբ, տեղի են ունենում խուզարկություններ և ձերբակալություններ, ձերբակալված է 5 անձ։