
Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրության հարցով արտահերթ նիստը չկայացավ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չներկայացավ։
Իշխող ուժից ավելի վաղ ասել էին, որ տապալելու են համայնքի ղեկավարի ընտրությունը, որպեսզի վարչապետն առաջիկայում հնարավորություն ունենա նշանակել ժամանակավոր պաշտոնակատար:
Արդեն թեկնածու էլ ունեն՝ Արմավիրի գործող մարզպետ Արգիշտի Մեխակյանը:
«Քաղաքացիական պայմանագիրը» ունի կայացրած որոշում, որ գնում է արտահերթ ընտրությունների, որը զուգահեռվելու է համայնքների միավորմամբ, և դրա համար կա անհրաժեշտ ընթակարգմ այն է՝ երկու անգամ անընդմեջ համայնքի ղեկավար չընտրվի», - լրագրողներին ասել էր տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը: