
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն hոկտեմբերի 22-ին ժամը 09։14-ին տեղեկություն է ստացվել, որ Ապագա գյուղի ավտոճանապարհին տեղի է ունեցել վթար, ինչի հետևանքով կա արգելափակված քաղաքացի, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Վաղարշապատ-Մարգարա ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են «Lada» և «Mazda» մակնիշների ավտոմեքենաները։
«Mazda» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և «Lada» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։