«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը գրել է․
Վաղարշապատ համայնքում Նիկոլի և նրա փեշի տակ մտած Արգիշտի Մեխակյանի պլանների մասին
----------------
Երեկ Հ1-ի եթերում Արգիշտի Մեխակյանը խոստանում էր փոփոխություններ։ Այն փոփոխությունները, որոնք պետք է Նիկոլն ու ՔՊ-ն իրականացրած լինեին վերջին 7 տարիների ընթացքում։ Մինչև Վաղարշապատ համայնքի ԺՊ լինելը Մեխակյանն աշխատել է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, հետո՝ Արմավիրի մարզպետ, հետո՝ Խոյ համայնքի ղեկավար։ Բայց այդ տարիների ընթացքում չեն լուծվել այն խնդիրները, որոնց մասին երեկ մեծ-մեծ խոսում էր։ Ստացվում է՝ խոստանում են լուծել այն խնդիրները, որոնք չեն կարողացել կամ չեն ուզեցել լուծել վերջին 7 տարիների ընթացքում։ Սրանք վաղարշապատցուն լրիվ հիմարի տեղ են դրել։
Հարգելի՛ վաղարշապատցիներ, սրանց վերարտադրվելու պարագայում ինչպես Երևանում եղավ, այնպես էլ Վաղարշապատ համայնքում են լինելու թանկացումներ։ Սրանք Վաղարշապատում էլ պատրաստվում են թանկացնել տրանսպորտը, աղբահանությունը, գույքահարկը և այլն։ Իրենց իշխանության օրոք նույնիսկ արդեն վճարովի են դարձրել մանկապարտեզները։ Ի դեպ, «Մայր Հայաստանը» խոստանում է, որ մանկապարտեզները կրկին կդարձնի անվճար։
Արգիշտի Մեխակյանը խոսում էր «Մայր Հայաստանի» թեկնածուների մասին, բայց երբ նրան բանավեճի, այլ ոչ թե շոուի առաջարկ էր արվել, նա փախավ ու մտավ Նիկոլի փեշի տակ․ վախենում է դեմ առ դեմ խոսել Դավիթ Կարապետյանի հետ։ Արգիշտի Մեխակյանը մտել է Նիկոլի փեշի տակ, բայց ամեն հարմար առիթով ասում է, թե Նիկոլի հետ կապ չունի։ Սեփական հերոս հոր գաղափարների վրա խաչ քաշելով՝ ընկերություն է անում ազգադավերի հետ։ Իսկ եթե անկեղծ, նա ուղղակի փող է աշխատում ձեր բոլորի հաշվին։
Արգիշտի Մեխակյանը ցանկանում է համայնքապետ ընտրվել այն քաղաքում, որտեղ Նիկոլը, Փաշազադեի հրահանգով, պատրաստվում է արշավանք սկսել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ։ Ստացվում է, որ Արգիշտի Մեխակյանը պետք է ապահովի Նիկոլի հարձակումը Եկեղեցու դեմ։
Համոզված եմ, որ Վաղարշապատի մեր հայրենակիցները ճիշտ որոշում կկայացնեն և ոչ մի պարագայում չեն ընտրի ՔՊ-ին և իրենց ինկուբատոր թեկնածուին։



