Վաղարշակ Հարությունյանը ՌԴ ԱԳ փոխնախարարի հետ...

ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը հունվարի 25-ին հանդիպել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինի հետ:

ՌԴ ԱԳՆ-ից հայտնում են, որ հանգամանալից զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգի արդիական հարցեր, ինչպես նաև ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի առաջնորդների ձեռք բերած եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման խնդիրները: