Վաղ առավոտից քաղաքացիները փողոցներ են փակում,...

Վաղ առավոտյան քաղաքացիները փակել էին Երևանի Մյասնիկյան պողոտան, կարճ ժամանակով փակվել էր նաև Սարյան փողոցը։

Կան բերման ենթարկվածներ, բերման ենթարկվածների թվում է նաև ընդդիմադիր նախկին պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։

Ոստիկանությունը բերման ենթարկվածների թիվ դեռ չի հաղորդում։

Երեկ ընդդիմությունը հանրահավաքի ժամանակ կոչ արեց այսօր առավոտից փակել Երևանի փողոցները և դա անել այնքան ժամանակ, մինչև հասնեն Նիկոլ Փաշինյանի հեռացմանը։

«Ես ձեզ հավաստիացնում եմ կարգապահ և միասնական ջանքերով շատ կարճ, նույնիսկ օրերի ընթացքում դա տեղի է ունենալու», - նշեց Անդրանիկ Թևանյանը:

Երեկ ընդդիմությունը հարթակից նաև հայտարարեց, որ այսօր փորձելու են շրջափակել Կառավարության շենքը, որպեսզի խափանեն գործադիրի այսօրվա նիստը: Ցուցարարներն այս պահին հավաքվում են նաև Հանրապետության հրապարակում։