Վատիկանը չի մասնակցի Գազայի Խաղաղության խորհր...

Սուրբ Աթոռը չի մասնակցի Խաղաղության խորհրդի աշխատանքին «իր յուրահատկության պատճառով»։ Այս մասին հայտնել է Վատիկանի պետական քարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինը։

«Վատիկանը չի մասնակցի Գազայի Խաղաղության խորհրդին իր յուրահատկության պատճառով, որը բացահայտորեն տարբերվում է մյուս պետությունների յուրահատկությունից։ Կան հանգամանքներ, որոնք փոքր-ինչ տարակուսանքի մեջ են գցում, որոշ կրիտիկական հարցեր, որոնք պարզաբանում են պահանջում», - մեջբերում է նրա խոսքը Corriere della Sera թերթը։

Հունվարին Պարոլինը հայտնել էր, որ Հռոմի Լևոն XIV պապը հրավիրվել է Խաղաղության խորհուրդ, որը Միացյալ Նահանգները ձևավորել է Գազայի հատվածի կառավարման համար՝ մերձավորարևելյան կարգավորման շրջանակներում։ Նա նշել էր, որ «հարցը քննարկվում է»։

Հունվարի 22-ին շուրջ 20 երկրի ներկայացուցիչներ Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում ստորագրել են Խաղաղության խորհրդի կանոնադրությունը, որն ի սկզբանե ստեղծվել էր Գազայի հատվածի խնդրի խաղաղ կարգավորման համար։ Հետագայում Վաշինգտոնը հայտարարեց, որ խորհուրդը կզբաղվի նաև այլ տարածաշրջաններում հակամարտությունների կանխարգելմամբ և կարգավորմամբ։

Խաղաղության խորհրդի առաջին նիստը կկայանա փետրվարի 19-ին։ Նիստին մասնակցելու համար ԱՄՆ է մեկնել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։