Վատիկանի նահանգապետի պաշտոնում առաջին անգամ կ...

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ քույր Ռաֆֆաելլա Պետրինին մարտին կնշանակվի Վատիկանի նահանգապետի պաշտոնում։ Պետրինին ներկայումս գլխավոր քարտուղարն է: Ինչպես գրում է Vatican News-ը, սա այս պաշտոնում կին ղեկավարի առաջին նշանակում է:

Նշանակումը տեղի կունենա կարդինալ Ֆերնանդո Վերգես Ալզագայի՝ նահանգապետի պաշտոնից հեռանալուց հետո:

«Կանայք ավելի լավ են կառավարում, քան մենք»,- նկատել է պոնտիֆիկոսը։

Նահանգապետը կառավարության փաստացի ղեկավարն է, որը կառավարում է Պապի անունից։