Վաշինգտոնը շահագրգռված է Թեհրանի կողմից միջուկային զենքի ստեղծումը թույլ չտալու հարցում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը:
«ԱՄՆ-ն որոշակի կարմիր գծեր ունի։ Մեր առաջնային նպատակն է թույլ չտալ, որ Իրանը միջուկային զենք ունենա։ Մենք չենք ցանկանում միջուկային զենքի տարածում»,- հայտարարել է Վենսը` Fox News-ի եթերում՝ մեկնաբանելով Ժնևում Իրանի հետ բանակցությունների հերթական փուլի ավարտը։ Նրա խոսքով՝ Թեհրանը դեռ պատրաստ չէ ընդունել Վաշինգթոնի կողմից սահմանված «կարմիր գծերը»։
Վենսը նշել է, որ ԱՄՆ-ն կցանկանար Իրանի հետ տարաձայնությունները լուծել դիվանագիտության միջոցով, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գործողությունների այլ տարբերակներ էլ ունի:
Հիշեցնենք, որ երեկ Ժնևում տեղի է ունեցել ԱՄՆ-Իրան միջուկային հարցով բանակցությունների երկրորդ փուլը։



