Վաշինգտոնը մտադիր է հնարավորինս խստացնել Վենեսուելայի դեմ պատժամիջոցները, հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայքլ Վալցը։
«Միացյալ Նահանգները կկիրառի պատժամիջոցներ՝ հնարավորինս առավելագույն չափով, որպեսզի զրկի Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին այն ռեսուրսներից, որոնք նա օգտագործում է «Արևների կարտելը» և «Արագուայի գնացքը» ֆինանսավորելու համար»,-ասել է նա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում՝ նշելով, որ «խոսքը նաև նավթի վաճառքից ստացված շահույթի մասին է, որը գնում է կարտելների ֆինանսավորմանը»։
ԱՄՆ-ը մեղադրում է Վենեսուելայի իշխանություններին թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում բավականաչափ նախաձեռնողական չլինելու մեջ։ Սպիտակ տունը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին հայտարարել է գոյություն չունեցող «Արևների կարտելի» առաջնորդ։



