ԱՄՆ վարչակազմը ցանկանում է, որ Ռուսաստանի հետ սպառազինությունների վերահսկողության մասին նոր պայմանագիրը ներառի Չինաստանը: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է սպառազինությունների վերահսկողության և միջազգային անվտանգության հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Թոմաս Դինանոն։
«Նախագահ (Դոնալդ Թրամփը) երեկ կրկին պարզաբանեց, որ ցանկանում է նոր hամաձայնագիր կնքել: Ընդհանուր առմամբ, (խմբ.՝ Ռազմավարական հաձակողական սպառազինությունների մասին) պայմանագիրը կատարյալ չէր: Այն չէր տարածվում մարտավարական միջուկային սպառազինութուննրի վրա և չէր ներառում Չինաստանը», - Ժնևում լրագրողներին ասել է նա։
«Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին» պայմանագրի ժամկետը լրացել է փետրվարի 5-ին։ Այս փաստաթուղթը կարգավորում էր աշխարհի երկու խոշորագույն միջուկային զինանոցների քանակը և միջազգային կայունություն ապահովող հիմնական համաձայնագրերից մեկն էր։ ԱՄՆ-ն և Ռուսաստանը պայմանագիրը ստորագրել էին 2010 թվականին: 2021 թվականին այն երկարաձգվել էր ևս հինգ տարով՝ մինչև 2026 թվականը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ աջակցում է նոր, բարելավված և արդիականացված համաձայնագրի կնքման՝ Ռուսաստանի հետ ավելի վաղ գործող «Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին» պայմանագիրը երկարաձգելու փոխարեն։



