ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ռենդի Ֆայնը (հանրապետական, Ֆլորիդա) ներկայացրել է օրենսդրական ակտ, որը թույլ կտա Վաշինգտոնին անեքսիայի ենթարկել Գրենլանդիան, ասվում է նրա կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Ամերիկայի նախագահը լիազորված է «ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, այդ թվում՝ բանակցություններ սկսել Դանիայի Թագավորության հետ, Գրենլանդիան անեքսիայի ենթարկելու կամ այլ կերպ այն որպես Միացյալ Նահանգների տարածք ձեռք բերելու համար»։ Ենթադրվում է, որ այդ դեպքում Գրենլանդիան կհամարվի ամերիկյան նահանգ։
Ֆայնի խոսքով՝ օրինագիծը նպատակ ունի «պաշտպանել ԱՄՆ ազգային շահերը Արկտիկայում և հակազդել Չինաստանից ու Ռուսաստանից եկող աճող սպառնալիքներին»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է Գրենլանդիայի՝ Միացյալ Նահանգներին միանալու անհրաժեշտության մասին։



