Վաշինգտոնը դադարեցրել է չինական տեխնոլոգիաներ...

ԱՄՆ-ի և Չինաստանի պատվիրակությունները կփորձեն լուծել իրենց տնտեսական տարաձայնությունները՝ բանակցությունների հերթական փուլում։ Հանդիպումը, որի նպատակն է երեք ամսով երկարաձգել աշխարհի առաջին և երկրորդ տնտեսությունների միջև առևտրային հրադադարը և կանխել մաքսատուրքերի կտրուկ բարձրացումը՝ տեղի կունենա երկուշաբթի օրը Ստոկհոլմում։

Չինական ներմուծման ապրանքների վրա գերբարձր մաքսատուրքերի ներդրման ներկայիս հետաձգումը Միացյալ Նահանգներում լրանում է օգոստոսի 12-ին։ Վերլուծաբանները հավանական են համարում այն ևս 90 օրով երկարաձգելը։

Բանակցությունների սկզբում Վաշինգտոնը դադարեցրել է չինական տեխնոլոգիաների արտահանման սահմանափակումները, ինչը նաև պետք է օգնի այս տարի կազմակերպել նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ, երկուշաբթի օրը հայտնել է «Financial Times» թերթը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։