Վաշինգտոնում ընթանում է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։
Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ ԱՄՆ պետքարտուղարը մինչ այդ առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ։



