Վաշինգտոնում այս րոպեներին տեղի է ունենում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպումը Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ ։ Մինչ այդ ԱՄՆ պետքարտուղարն ընդունել է Ադրբեջանի արտաքին գործեր նախարար Ջեյհուն Բայրամովին :Նշենք նաև , որ ԼՂ հակամարտության հարցով Վաշինգտոնում տեղի կունենա ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը։



