Վաշինգտոնում Միրզոյան-Բայրամով հանդիպումից կա...

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է՝ վաղը կայանալիք Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից կարելի է առաջընթաց սպասել։

«Բանակցությունները բավականին ինտենսիվ են ընթանում, առաջարկներն ու քննարկումները երկու կողմից էլ արդյունք են տալիս, այդ փոփոխություններում մի տեղ մենք ենք ձևակերպումների հետ համաձայնում, մի տեղ՝ Ադրբեջանը։  Ես լիահույս եմ, որ այս պահի դրությամբ տեսնում եմ, որ առաջընթաց կա»,- այս մասին, այսօր՝ հունիսի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Անդրադառնալով Ալիեւի հայտարարություններին, որ Հայաստանը թշնամի է, որ իրենք քառապատկում ենք մեր բանակի հնարավորությունները ՆԱՏՕ-ի չափանիշներով, արդյոք դա հակասական տրամադրություն չի ստեղծում հանրության մոտ, ԱԺ նախագահն արձագանքեց. «Նոր պետք է հակասական տպավորություն ստեղծվի՞ հարեւան երկրի ղեկավարի խոսքից: Ալիեւն ասում է միջանցք, հետո ասում է որ ես ասում եմ միջանցք,  ես ամեն ինչին եմ միջանցք ասում: Պետք է քաղաքական գիտելիքներ ունենալ, որ հասկանալ, որ ես դա նկատի չունեմ: Մի քիչ դժվար է իրեն մեկնաբանելը»:

Ալեն Սիմոնյանը հավելեց, որ այդուհանդերձ, բանակցություններն այլընտրանք չունեն: