Վաշինգտոնում կործանված ուղղաթիռի ղեկին փորձառ...

Վաշինգտոնի երկնքում մարդատար օդանավի հետ բախված և գետն ընկած ռազմական ուղղաթիռի ղեկին եղել է թռիչքի մեծ փորձ ունեցող կին օդաչուն։ 

Նա. ընդհանուր առմամբ, երկնքում անցկացրել է ավելի քան 500 ժամ, հաղորդում է ABC News-ը՝ հավելելով, որ օդաչուից բացի, ինքնաթիռում եղել է հրահանգիչ օդաչուն և անձնակազմի հրամանատարը։

«Շատ փորձառու թիմ էր», - ասել է բանակի պաշտոնաթող սպա Ջոնաթան Կոզիոլը ռադիոկայանին:

Հունվարի 30-ին American Airlines ավիաընկերության մարդատար ինքնաթիռն օդ է բարձրացել Կանզաս նահանգի Վիչիտա քաղաքից և Վաշինգտոնում վայրէջք կատարելիս բախվել ռազմական ուղղաթիռին։ Երկուսն էլ ընկել են գետը։ Բոլոր ուղևորները՝ 67 մարդ,  զոհվել են։ Զոհերի թվում կան ռուս գեղասահորդներ։ Բախման պատճառները դեռ պարզված չեն։