Վաշինգտոնում հասկանում են, որ խաղաղության ծրա...

Վաշինգտոնից հայտնում են, որ Դոնալդ Թրամփը դեռ լավատեսորեն է տրամադրված Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու հարցում: Սպիտակ տան խոսնակը նշել է, որ ամերիկյան և ուկրաինական պատվիրակություններն արդյունավետ բանակցություններ են ունեցել:

Քերոլայն Լևիթը հավելել է՝ Վաշինգտոնում հասկանում են, որ խաղաղության ծրագիրը պետք է համաձայնեցվի Մոսկվայի հետ: Նրա խոսքով՝ այժմ որոշ դրույթների ուղղությամբ աշխատանքներ են տարվում:

Լևիթն ընդգծել է, որ ԱՄՆ-ը դեռևս մեծ քանակությամբ զենք է ուղարկում կամ վաճառում ՆԱՏՕ-ին՝ դրանք նաև Ուկրաինային փոխանցելու համար, սակայն ամերիկյան կողմը չի կարող դա անել հավերժ:

Սպիտակ տան խոսնակը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահների միջև այս շաբաթ հանդիպում նախատեսված չէ՝ թեև ավելի վաղ Վաշինգտոնից հույս էին հայտնել, որ խաղաղության ծրագիրը կարող է հաստատվել նոյեմբերի 27-ին: