ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Վաշինգտոնի գլխավոր խնդիրը մնում է Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովումը։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում:
«Մեր գործողություններից շատերն իրականում ուղղված են Հորմուզի նեղուցում անխոչընդոտ նավագնացության ապահովմանը», - ասել է Վենսը։
Նա նշել է, որ օգոստոսի 30-ին Լարակ կղզու թիրախներին հասցված հարվածը նպատակ ուներ կանխել Իրանի կողմից նեղուցում ականների տեղադրումը։
«Անցած գիշեր, իհարկե, հարվածներ հասցվել են, և մենք պատասխանել ենք իրանցիների գործողություններին, որոնք պատրաստվում էին ականներ տեղադրել», - հայտարարել է ԱՄՆ փոխնախագահը։
Օգոստոսի 30-ի երեկոյան ԱՄՆ ուժերը հարվածել էին Լարակ կղզուն՝ թիրախավորելով իրանական կայանքներ, որոնք, ըստ Վաշինգտոնի, ականներ էին արձակում դեպի Հորմուզի նեղուց։ Իրանն այս հարձակմանը պատասխանել էր՝ օգոստոսի 31-ի գիշերը թիրախավորելով Հորդանանում ամերիկյան երկու ռազմաբազա, ինչպես նաև ԱԹՍ արձակելով դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ։



