Աշխարհի վրա ըստ նախկինի կախված է պատերազմի սպառնալիքը։ Այս մասին ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը հայտարարել է Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Այսօր՝ ՇՀԿ-ի ստեղծումից 25 տարի անց, գլոբալ փոփոխությունները, որոնք տեղի են ունենում դարը մեկ անգամ, արագանում են. ընթանում է դաժան պայքար երկխոսության և դիմակայության, փոխշահավետ համագործակցության և զրոյական գումարով խաղերի, բազմակողմանի և միակողմանի մոտեցումների միջև, և պատերազմը նախկինի պես սպառնում է աշխարհին»,- ասել է նա:



