Խաղաղության մասին խոսելիս մենք չպետք է մոռացո...

Ամբողջ տարածաշրջանն է գին վճարում Իսրայելի ագրեսիվ քաղաքականության համար: Այս մասին՝ ելույթ ունենալով Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների գագաթնաժողովում:

«Խաղաղության մասին խոսելիս մենք չպետք է մոռացության մատնենք Գազան, որտեղ Իսրայելի հարձակումների հետևանքով կյանքից զրկվել է 74,000 մարդ, այդ թվում՝ երեխաներ և կանայք, և Լիբանանը: Ամբողջ տարածաշրջանն է գին վճարում այս ագրեսիվ քաղաքականության համար»,- ասել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահը նաև խոսել է Մեքքայի պաշտպանական դաշինքի մասին՝ նշելով, որ այն զգալի ներդրում կունենա տարածաշրջանային և գլոբալ խաղաղության ու կայունության գործում:

«Մեքքայի պաշտպանական դաշինքը, որը մենք հիմնել ենք Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ, զգալի ներդրում կունենա տարածաշրջանային և գլոբալ խաղաղության ու կայունության գործում՝ հիմնված տարածաշրջանային սեփականության և հավաքական զսպման վրա»,- ասել է նա: