Վաշինգտոն-Դոհա-Երևան չվերթով քաղաքացին փորձել...

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը
թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման
ուղղությամբ:
Օրերս Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները Արևմտյան մաքսատուն-վարչության
աշխատակիցների հետ համատեղ «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորների ժամանման սրահի մաքսային հսկողության
գոտում զննման են ենթարկել Վաշինգտոն-Դոհա-Երևան չվերթով Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Ա.Պ.-ի ուղեբեռը:
Զննման արդյունքում, բացի անձնական օգտագործման իրերից, ուղեբեռում հայտնաբերվել են սուր հոտով, հաշիշի յուղի
նմանվող դեղնականաչավուն զանգվածով տարբեր չափի 56 սրվակ և «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող
դեղնականաչավուն զանգվածով պլաստամասե 5 սրվակ ու տուփ:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով ՊԵԿ քննչական
վարչությունում հարուցվել է քրեական գործ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ
օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին