Վարժական հավաքից խուսափելու համար հետախուզվող...

ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 15-ին Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է տարվել 27-ամյա Արթուր Թ.-ն:

Ոստիկանությունից  հայտնում են, որ նա 2023 թ. դեկտեմբերի 5-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածի (Վարժական հավաքից խուսափելը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Նա ներկայացվել է ոստիկանության Կենտրոնական բաժին: