«Ուրեմն քրեական գործով իրեղեն ապացույցները Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը, Քննչական կոմիտեի նախագահի հետ միասին գրկած, տարել է պատկերասրահ ու սկսել հիանալ այդ իրեղեն ապացույցներով, բայց գլխավոր դատախազը Ազգային ժողով չի գալիս և զեկույցով հանդես չի գալիս: Դուք կասեք՝ օրենքն է այդպիսին, բայց դա նաև իր ցանկության հարցն է:
Օրինակ, պարոն Պողոսյան, դուք ինչու եք եկել. մի օրենք էլ ձեզ համար հանեք, դուք էլ մի եկեք: Ասենք՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենն ինչու է գալիս: Չէ, ես անկեղծ հարց եմ ուզում տալ և ուզում եմ, որ իշխանական պատգամավորներն էլ այս հարցին պատասխանեն: Պաշտպանության նախարարը պարապ է ժողովուրդ, ինչու է գալիս, վաղն ինչու է գալու Արտաքին հետախուզական ծառայության պետը. բոլորը գալիս են կառույցի ղեկավարի մակարդակով, և միայն տիկինն է, որ զբաղված է:
Հիմա խնդրում եմ պատասխանեք՝ որտեղ է գլխավոր դատախազը, և ինչու ամեն անգամ հանձնաժողովում… անցած տարի էլ ենք այս հարցը քննարկել: Պարոն Քոչարյան, եթե չեմ սխալվում, դուք էլ եք անցած տարի այդ հարցը բարձրացրել, թե ինչու չի գալիս. դուք ինչ միջոցներ եք ձեռնարկելու այդ հաշվետվողականությունը ապահովելու համար»,- այս մասին ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։



