Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Մարտի 1-ի գործով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ դատավճիռը բեկանելու և նրան արդարացնելու մասին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի բողոքը: Տեղեկությունը «Լուրերի» հետ զրույցում հայտնել են դատախազությունից:
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք էր ներկայացրել՝ հիմք ընդունել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը:
Եվրադատարանը ամիսներ առաջ կայացրած վճռով արձանագրել էր, որ 2008-ի հետընտրական արյունալի իրադարձությունների ժամանակ խախտվել են Փաշինյանի ազատության և անձնական անձեռնմխելիության, ինչպես նաև խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքները։