Օնլայն տաքսու վարորդներն այսօր՝ փետրվարի 19-ին, Երևանի Բրազիլիայի հրապարակում ակցիա են իրականացրել, ստորագրահավաք են սկսել՝ պահանջելով իրենց համարել գրանցված աշխատող և նվազեցնել օպերատորների կողմից կիրառվող հարկերը։
Օնլայն տիրույթում գրանցված մոտ 120 000 վարորդից շուրջ 40 000-ի համար տաքսին միակ աշխատանքն է և վարում են ավելի քան 12 ժամ։ Վարորդները վճարում են հարկեր, բայց չեն համարվում գրանցված աշխատողներ և Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի շահառուներ չնայած, որ վաստակում են 200․000 դրամից ավելի։
Մանրամասն՝ տեսանյութում։



