Վարորդական իրավունքից զրկվածներին Փաշինյանի խոստացած նախագիծն արժանացավ կառավարության հավանությանը։
ՀՀ օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը կներկայացվի Ազգային ժողովի քննակմանը։
Նախագծով առաջարկվում է վարորդական իրավունքից զրկված քաղաքացիներին հնարավորություն տալ առաջին անգամ վերականգնել այն առանց որակավորման քննություններ հանձնելու՝ վճարելով 50,000 դրամ պետական տուրք և անցնելով մեկ տարվա փորձաշրջան՝ 6 տուգանային միավորով։
Եթե բալերը չսպառվեն, հաջորդ տարի վարորդը կստանա սովորական` 13 միավոր։ Վարելու իրավունքից 2–րդ անգամ զրկվելու դեպքում վարորդն այլևս չի կարողանա վերականգնել այն առանց քննության:
Հիշեցնենք, որ Փաշինյանը հայտարարել էր, որ խմածության պատճառով իրավունքից զրկվածներն առանց քննության կկարողանան վերականգնել վարորդական իրավունքը։



