Վարդենիսում նռնակի պայթյունից 4 զինծառայող է...

Armvoice.am ունեցած հավաստի տեղեկություններով այսօր, ժամը 9:00-ի սահմաններում՝  Վարդենիսի Նորաբակ համայնքում, նռնակի պայթյունից 4 զինծառայող է վիրավորվել: Դեպքը տեղի է ունեցել զինծառայողների համար նախատեսված տնակում, երբ վերջիններս քնած են եղել:

Քիչ առաջ վիրավոր 4 զինծառայողներին շտապ օգնության մեքենայով տեղափոխել են Վարդենիսի հոսպիտալ։ Հոսպիտալից Armvoice.am-ին հայտնեցին, որ զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում։