Փաշինյանի ղեկավարած կուսակցությունը շարունակում է ՏԻՄ ընտրություններից առաջ խնդիրների հանդիպել մարզերում։ Politik.am-ի տեղեկություններով, Վահան Զարոյանին Գեղարքունիքի փոխմարզպետի պաշտոնում նշանակումը, լրացուցիչ դժգոհություններ է առաջացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարդենիսի տարածքային կառույցում։
Վարդենիսի ՔՊ-ականները դեմ են գործող քաղաքապետ Արամ Մելքոնյանի թեկնածությանը, ով նախկիկ մարզպետ Գնել Սանոսյանի հովանավորյալն է։ ՔՊ-ականները հույս ունեին, որ Վահան Զարոյանին ՏԻՄ ընտրություններում կառաջադրեն, որպես Վարդենիսի քաղաքապետի թեկնածու։
Ըստ մեր հավաստի աղբյուրի, չընդունելով Մելքոնյանին, շատ համայնքապետեր որոշում են կայացրել, այլընտրանքային միասնական թեկնածու առաջադրել, որի անունը դեռ գաղտնի է պահվում։ Նշենք որ, ՔՊ-ականների դժգոհության արդյունքում, այսօր Վարդենիսի գրասենյակ են այցելելու՝ փոխմարզպետ Վահան Զարոյանը ու մարզպետ Կարեն Սարգսյանը։



