Վարդան Ղուկասյանը Հակակոռուպիցնոն կոմիտեում է...

Ես Հակակոռուպիցնոն կոմիտեից ծանուցվել եմ, որ Վարդան Ղուկասյանն այստեղ է, եկել եմ գործի նյութերին ծանոթանալու համար։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 20–ին, Հակակոռուպցիոն կոմիտեի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պաշտպան Արամայիս Հայրապետյանը։

Հարցին՝ ինքը լսե՞լ է Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած ձայնագրությունը, այտեղ իրոք Վարդան Ղուկասյանի ձա՞յնն է, արդյոք ինքն է կաշառք վերցրել. նա պատասխանեց. «Պարոն Ղուկասյանը հերքում է ամեն ինչ, նման որեւէ հանգամանք չի ընդունում։ Ավելին ասեմ, այդ նկարագրության մեջ մասը 2024–ի դեկտեմբերի եւ 2025–ի փետրվարի է։ 2024–ին Վարդան Ղուկասյանը համայնքի ղեկավար չէր, ոչ էլ 2025–ի փետրվարին։ քաղաքապետի ՔՊ–ի պաշտոնակատարին հարցրեք, թե ինչու են նման բաներ տեղի ունեցել։ 6-7 դրվագից միայն մեկն է վերաբերվում Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման ընթացքին»։

Ինչ վերաբերում է Վարդան Ղուկասյանի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, նա նշեց. «Ես մի քանի օր առաջ նշեցի, որ սկսվել է ամբիոնից վարչապետի հայտարարության իրականության գործընթացը, այն է՝ հեռացնել Վարդան Ղուկասյանին քաղաքական և հանրային դաշտից։ Քաղաքական դաշտից նման մեթոդներով հեռացնելը հնարավոր է, իսկ հանրային դաշտից հեռացնելը հնարավոր է ֆիզիկապես ոչնչացնելով, որի հետ կապված մենք հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել  քննչական մարմիններին, բայց գտել են, որ դա քննարկման ենթակա չէ»։

Պաշտպանը կանխատեսեց, որ հավանաբար կալանքի միջնորդություն կներկայացնեն։