Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց, որ գտնվում է ՀՀ գլխավոր դատախազությունում։ Նա նշեց, որ իր պաշտպանյալին դեռևս չի տրամադրվում բուժօգնություն, չնայած նրան, որ նոյեմբերի 6-ից Ղուկասյանը դիմում-պահանջ է ներկայացրել պատկան մարմիններին։
Փոստանջյանը նշեց, որ արդեն մի քանի նամակ է ուղարկել տիկին դատախազ Աննա Վարդապետյանին։ «Քար լռություն է։ Նա լավ տեղյակ է այդ մասին, բայց նման միջնորդության պայմաններում Վարդան Ղուկասյանը շարունակում է գտնվել Երևանի ՔԿՀ-ում։ Այլընտրանքային խափանման միջոցի միջնորդությանը բոլորը ծանոթ են, բայց իմ պաշտպանյալը մինչև այս պահը գտնվում է «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում»,– ասաց Փոստանջյանը՝ շեշտելով, որ պետական ատյանը պարտավոր է միջնորդություններին ընթացք տալ։
Փոստանջյանը նշեց, որ շուրջ 22 օր իր պաշտպանյալը գտնվում է ապօրինի կալանքի տակ։
Փոստանջյանին տեղեկացրեցին, որ դատախազը տեղում չէ։ Նա պնդեց, որ փոխարինող նրան հանդիպի։



