Վարդան Ղուկասյանին կալանքից ազատելու վերաբերյ...

Վարդան Ղուկասյանին կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այս մասին հայտնել է նրա պաշտպան Արամայիս Հայրապետյանը։

«2025 թվականի հոկտեմբերի 29-ին պաշտպանական խումբը ստացել է նույն օրով՝ 2025 թվականի հոկտեմբերի 21-ով թվագրված վարույթն իրականացնող մարմնի որոշում՝ Վարդան Ղուկասյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցների՝ բացակայելու արգելքի հետ համակցված պաշտոնավարման կասեցում կիրառելու վերաբերյալ»,– հայտնել է Ղուկասյանի մյուս պաշտպանը` Առնոլդ Վարդանյանը։