Վարդան Ղուկասյանի եղբոր թոռը վայր է դնում ավա...

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր թոռը՝ Գևորգ Ղուկասյանը, որն այս պահին կալանքի տակ է, վայր է դրել ավագանու անդամի մանդատը։ Այս մասին հայտնում են Գյումրու համայնքապետարանից։

Հիշեցնենք, որ նա բերման է ենթարկվել և կալանավորվել Գյումրու համայնքապետարանում տեղի ունեցած քննչական գործողությունների օրը։

Նշենք, որ տեղեկություններ կան, որ առաջիկայում մանդատը վայր կդնի նաև «Կոմունիստական» խմբակցության ավագանու անդամ Սեդրակ Սահակյանը, որը նույնպես կալանավորված է։

Ամենայն հավականությամբ ընդդիմությունը փորձում է նոր մարդկանց համալրել խմբակցությունը, որպեսզի առիթ չտա իշխանությանը Գյումրիում փորձել իրենց թեկնածուին քաղաքապետ ընտրել։