
Վարչապետը շարունակում է խախտել եւ շրջանցել ՀՀ Սահմանադրությունն ու օրենսդրությունը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։
Նա, մասնավորապես, նշել է.
«Քիչ առաջ վարչապետը Գլխավոր շտաբում ներկայացրել է ԳՇ նոր պետի իր թեկնածուին՝ որպես արդեն նշանակված ԳՇ պետ, այն պարագայում, երբ Հանրապետության Նախագահը դեռ ՉԻ ստորագրել ԳՇ պետ նշանակելու հրամանագիրը։
Հետեւաբար, վարչապետը շարունակում է խախտել եւ շրջանցել ՀՀ Սահմանադրությունն ու օրենսդրությունը»։
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել էր, որ հանդիպում է ունեցել Զինված ուժերի հրամկազմի հետ: Հանդիպմանը ներկա չի չի եղել Օնիկ Գասպարյանը: Հրապարակված տեսանյութում երեւում է, որ վարչապետին ուղեկցում է պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը: Նիկոլ Փաշինյանի կողքին նստած է Արտակ Դավթյանը, որին ԳՇ պետ նշանակելու առաջարկությունը Նիկոլ Փաշինյանն ուղարկել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, որը դեռ չի ստորագրել այն։