Վարչապետը հանդիպել է Նիդերլանդների Սենատի և Ն...

Պաշտոնական այցով Նիդերլանդներում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Սենատի նախագահ Յան Անտոնի Բրաունի և Ներկայացուցիչների պալատի նախագահ Վերա Բերգկամպի հետ:

Հանդիպմանը հայկական կողմից մասնակցեցին ՀՀ արտաքին գործերի նախար Արարատ Միրզոյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը:

Նիկոլ Փաշինյանը հանդիպեց նաև Նիդերլանդների խորհրդարանի երկու պալատների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների անդամների հետ: