«Վարչապետը եւ ԱԺ նախագահը բավական լուրջ գործո...

Այս պահին մեր հարևան, բարեկամ Իրանը ունի խնդիրներ, բայց նաև ունի աշխարհում երկրորդ կամ երրորդ նավթային պաշարները, բավականին լայն հումքային պաշարներ, և մեր երկիրը, որպես ապագա արդյունաբերական զարգացող երկիր, օգնելու է, գնելու է Իրանից հումքերը, վերամշակելու է Հայաստանում և մրցակցային ավելի լավ պայմաններով արտահանելու է, քանի որ իրանական հումքը համեմատական ավելի էժան են լինելու։ Այս մասին, այսօր՝ մարտի 6–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը։

Անդրադառնալով Իրանում պատերազմին Հայաստանի իշխանությունների արձագանքին, նա հեգնանքով նշեց. «Ես տեսա, որ ավտոբուսի մեջ ինչ լուրջ քննարկումներ էին գնում Իրանում տեղի ունեցող պրոցեսների վերաբերյալ։ Նաև մենք մի քանի նկար տեսանք, որ մեր իշխանությունը, պարոն վարչապետը և պարոն Ազգային ժողովի նախագահը լուրջ գործերով էին զբաղված Իրանի վրա հարձակման պահին։ Վստահ եմ, որ մեր մարտահրավերներին իրենց այս պրոֆեսիոնալ պատասխանները ավելի են լավացնում մեր երկրի վիճակը։ «Լայվի» ընթացքում ԱԳ նախարարին հարցումներ անել կիսատ, էմոցիաներով, ժպիտով, տխուր դեպքերի հետ կապված, բավական կօգնի մեզ մեր արտաքին քաղաքականության մեջ, ապրեն»։