Վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց...

Մենք մեր նախաձեռնությանը հավատում ենք և վստահ ենք, որ հասնելու ենք ավարտական կետի: Այս մասին «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունների՝ վարչապետին իմփիչմենթ հայտնելու համար ընթացող բանակցությունների ավարտին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

Հարցին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորները միանո՞ւմ են նախաձեռնությանը, թե՝ ոչ, Մամիջանյանն ասաց. «Վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի տակ կա 6 ստորագրություն, դրանք «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորների ստորագրություններն են»:

Հիշեցնենք, որ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետին իմփիչմենթ հայտնելու նախաձեռնություն է սկսել և վարչապետի թեկնածու առաջադրել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին: Իմփիչմենթի գործընթացն ԱԺ-ում մեկնարկելու համար անհրաժեշտ է 36 պատգամավորի ստորագրություն: