Վարչապետի որոշմամբ ստեղծվել է բռնցքամարտի միջ...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 11-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ և 16-րդ մասերով`

1. Ստեղծել բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի ընտրական հանձնաժողովը Երևանում անցկացնելուն աջակցող միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը՝ համաձայն hավելվածի»։

Կազմում՝

  • ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ),
  • ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ,
  • Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ),
  • ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության պետ,
  • ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետ,
  • ՀՀ ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչ,
  • ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ավիացիոն անվտանգության վարչության պետի տեղակալ,
  • ՀՀ առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի գլխավոր կազմակերպիչ,
  • ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական,
  • «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ),
  • «Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա» ՀԿ-ի գլխավոր քարտուղար (համաձայնությամբ),
  • «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» ՀԿ-ի բաժնի պետ (համաձայնությամբ)։