2023թ. ընթացքում ընդունվել է վարչական իրավախախտումների մասին 7 400 որոշում, տուգանքների ընդհանուր ծավալը գերազանցել է 1,9 մլրդ դրամը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հունվարի 15-ին հայտնել է Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը։
Նա նաև անդրադաձավ տարեսկզբին Փաշինյանի այցելած և խախտումներ արձանագրած դպրոցներին՝ ասելով, որ տեսչական մարմինը վերջնական ստուգումներ չէր իրականացրել այդ դպրոցներում:



