Վարչապետ Փաշինյանը Սամվել Կարապետյանի հետ քնն...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, «Հայաստանի ներդրողների ակումբի» հիմնադիր Սամվել Կարապետյանին:

Ինչպես politik.am-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են տնտեսության զարգացման ուղղությամբ ՀՀ կառավարության քայլերին, «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքին ու ապագայում նախատեսվող նախագծերին։

Կարևորվել է դրանց արդյունավետ իրականացումն ու ծրագրերի շարունակականության ապահովումը: